Մշակույթի նախարարությունը որոշել է Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ սկսել

Մշակույթի նախարարությունը որոշել է Փակ շուկայում ապամոնտաժման աշխատանքներ սկսել

PanARMENIAN.Net - Մարտի 6-ին ՀՀ մշակույթի նախարարությունում կայացել է գիտամեթոդական խորհրդի հերթական նիստը: Նիստի օրակարգում ընդգրկված էր նաև Փակ շուկայի հարցը:

Գիտամեթոդական խորհուրդը տվել է մասնագիտական եզրակացություն՝ ըստ որի, պետք է իրականացնել նախագծով նախատեսված Փակ շուկայի հետնամասի պահպանված պատերի վերականգնման, ուժեղացման, ամրակայման, ինչպես նաև նորակառույց ծավալի երկաթբետոնյա հիմնական հատվածի ապամոնտաժման աշխատանքները նախագծով ներկայացված և խորհրդի կողմից որոշված ընդունելի ծավալով: Վերոնշյալ աշխատանքների ավարտից հետո մշակել շուկայի վերականգնման նախագիծը՝ շինության տեխնիկական վիճակի մասին նոր եզրակացության հիման վրա և այն սահմանված կարգով ներկայացնել ՀՀ մշակույթի նախարարության համաձայնեցմանը: Այս մասին նշված է Մշակույթի նախարարության պաշտոնական կայքում:

 Ուշագրավ
---