Վատիկանում կբացվի Հայաստանի դեսպանությունը![]() ![]() PanARMENIAN.Net - Կառավարությունը հավանություն է տվել ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանի հրամանագրին Սբ Աթոռում ՀՀ դեսպանություն բացելու մասին: Ինչպես ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը, դեսպանության բացումը որակապես նոր մակարդակի կբարձրացնի երկու պետությունների հարաբերությունները: Փոխնախարարը հիշեցրել է, որ Հայաստանի և Սուրբ Աթոռի միջև դիվանագիտական հարաբերությունները հաստատվել են 1992թ. մայիսի 23-ին։ 1988թ. ավերիչ երկրաշարժից հետո Սուրբ Աթոռը Հայաստանին ցուցաբերել է մարդասիրական օգնություն՝ նվիրաբերելով Հայաստանի Աշոցքի շրջանում կառուցված «Տիրամայր Նարեկի» հիվանդանոցը: Սուրբ Աթոռը 2000թ. նոյեմբերի 9-ին ճանաչել է Հայոց ցեղասպանությունը՝ Վատիկանում Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի և Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի միջև ստորագրված համատեղ հայտարարությամբ։ Տարիների ընթացքում երկկողմ հարաբերությունները շարունակական զարգացում են ապրել։ Հայկական կողմից տեղի են ունեցել մի շարք բարձրաստիճան այցելություններ նախագահի, վարչապետի, ԱԳ նախարարի մակարդակով։ Կարևոր իրադարձություն էր Հայաստանում քրիստոնեությունը պետական կրոն հռչակելու 1700-ամյակի կապակցությամբ 2001թ. սեպտեմբերին Հռոմի Պապ Հովհաննես-Պողոս Բ-ի գլխավորած պատվիրակության այցը Հայաստան։ Սուրբ Աթոռից կայացել են այլ բարձրաստիճան այցելություններ՝ այդ թվում Պետական քարտուղարի և Պետությունների հետ հարաբերությունների քարտուղարի մակարդակով։ Նման երկկողմ այցելությունները վկայում են հարաբերությունները զարգացնելու փոխադարձ շահագրգռվածության մասին: Սուրբ Աթոռի հետ հարաբերությունների խորացումը կարևորվում է ոչ միայն աշխարհում վերջինիս ունեցած հոգևոր, այլև՝ քաղաքական ազդեցությամբ։ Հատկանշական է, որ Սուրբ Աթոռը հանդիսանում է մշտական դիտորդ ՄԱԿ-ում և ԵԽ-ում, ինչպես նաև անդամակցում է ԵԱՀԿ-ին և մի շարք այլ միջազգային կազմակերպությունների։ Սուրբ Աթոռում դեսպանության հիմնումը կարևորվում է նրանով, որ երկկողմ հարաբերություններն ու համագործակցությունը նոր լիցք կստանան և կբարձրանան որակական նոր մակարդակի։ Դեսպանության հիմնումը առավել համակարգված և ուղղորդված կդարձնի երկկողմ աշխատանքները, ինչպես նաև կարող է նպաստել աշխարհում հայկական մշակութային աժեքների պահպանության գործում Սուրբ Աթոռի մասնակցության ակտիվացմանը։ Կառավարությունը հավանություն է տվել տվել «Վիետնամի Սոցիալիստական Հանրապետությունում Հայաստանի Հանրապետության դեսպանություն ստեղծելու մասին» Հայաստանի Հանրապետության նախագահի հրամանագրի նախագծին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |