Ոչ պետական բուհերի շրջանավարտներին. պետական նմուշի դիպլոմի համար փաստաթղթերի ընդունելությունն ապրիլի 1-ից է![]() 7 մարտի 2013 - 11:50 AMT PanARMENIAN.Net - ՀՀ ոչ պետական բարձրագույն ուսումնական հաստատությունների նախորդ տարիների շրջանավարտների /ներառյալ 2011/2012 ուստարվա/ պետական նմուշի դիպլոմ ստանալու համար ամփոփիչ ատեստավորման քննությունների մասնակցելու նպատակով ս/թ ապրիլի 1-ից մինչև ապրիլի 30-ը /ներառյալ/ Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունում կազմակերպվում է փաստաթղթերի ընդունելություն: Այս մասին PanARMENIAN.Net ը տեղեկանում է ԿԳՆ-ից: Ցանկացողները դիմում- հայտի հետ միասին պետք է ներկայացնեն հետևյալ փաստաթղթերը. ա/ ավարտական փաստաթղթի /դիպլոմի/ և ներդիրի /միջուկի/ բնօրինակները` պատճենների հետ միասին, բ/ անձը հաստատող փաստաթղթի /անձնագիր, զինվորական գրքույկ, փախստականի վկայական, Հայաստանի Հանրապետության հատուկ անձնագիր, կացության վկայական/ բնօրինակը` պատճենի հետ միասին, գ/ 2 լուսանկար /3×4 սմ չափսի/: Փաստաթղթերն ընդունվում են ամեն օր /բացի շաբաթ և կիրակի օրերից/` ժամը 1000-1700, Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարություն /609 սենյակ/: Տեղեկությունների համար զանգահարել /010/ 52-56-62, /010/ 58-95-26: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |