Կառավարությունը մասնակիորեն կհատուցի անապահով ընտանիքների կոմունալ ծախսերը

Կառավարությունը մասնակիորեն կհատուցի անապահով ընտանիքների կոմունալ ծախսերը

PanARMENIAN.Net - Կառավարությունն աստիճանաբար անցնում է սոցիալական ծրագրերի իրագործման նոր մոդելի և մտադիր է 2013-2014թթ. ավելացնել աջակցությունը բնակչության անապահով շերտերին: Կառավարության մարտի 7- նիստում վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարեց աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը ՀԲ հետ համատեղ մշակել անապահով շերտերի եկամուտների գնահատման նոր մոդել նրանց պետական աջակցություն ցուցաբերելու նպատակով:

Վարչապետը նշեց, որ այսուհետ կառավարությունը կկրճատի սոցիալան նպաստները ու նոր նպատակային սոցիալական քաղաքականություն կվարի բարձրացնելու համար անապաոհվ շերտերի եկամուտները կրթության մատչելիության հաշվին, բնական գազի դիմաց վճարումների գծով:

Հայաստանի կառավարությունը այսօրվա նիստում որոշել է 142 մլն դրամ փոխանցել «ՀայՌուսգազարդ» ՓԲԸ-ին 2012թ. հոկտեմբեր-դեկտեմբերին անապահով շերտերի սպառած գազի ծախսերը մասնակիորեն հատուցելու համար:

2011թ. ապրիլի 1-ից անապահով ընտանիքները, որոնք ամսական օգտագործում են 300 խմ գազից պակաս, օգտվում են արտոնյալ սակագներից, վճարելով 100 դրամ գազի յուրաքանչյուր խմ համար: Արտոնյալ սակագները գործում են մինչև 2013թ. մարտի 31-ը:

Ինչպես այսօր հայտնեց վարչապետը, կգործարկվի նաև կոմունալ ծախսերի մասնակի հատուցման ծրագիրը անապահով ընտանիքների համար:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---