Երեւան կժամանի Մոսկվայի կառավարության պատվիրակությունը

PanARMENIAN.Net - Մոսկվայի Կենտրոնական վարչական շրջանի պրեֆեկտ Սերգեյ Բոյդակովը Մոսկվա քաղաքի կառավարության պատվիրակության կազմում կմասնակցի Մոսկվայի օրերին եւ Երեւանի օրերին նվիրված նվիրված միջոցառումներին, որոնք տեղի կունենան Հայաստանի մայրաքաղաքում 2005 թվականի հոկտեմբերի 7-ից 9-ը: Այցելության շրջանակներում ծրագրավորված է ծաղկեպսակներ դնել հայերի ցեղասպանության զոհերի Հուշահամալիրին, մասնակցել Երեւանում Մոսկվայի Տան հիմքում կապսուլայի հիմնադրման արարողությանը, հանդիպում Երեւանի քաղաքապետի հետ եւ այլն: Մոսկովյան պատվիրակությունը կայցելի Մոսկվայի Ծառուղին` հայկական մայրաքաղաքի ինքնատիպ Արբատը, որը բացվել է 2004թ. ԿՎՇ պրեֆեկտուրայի շինարարության եւ ԲԿՏ ոլորտի մասնագետների օգնությամբ եւ մասնակցությամբ: Սերգեյ Բոյդակովը կնվիրի Հայկական պետական մանկավարժական համալսարանի ռուսական լինգվիստիկայի ֆակուլտետին կազմտեխնիկա եւ ռուսերեն լեզվով պատմության, փիլիսոփայության եւ այլ 1200 գրքեր; 2004թ. դեկտեմբերին Մոսկվայի եւ Երեւանի գործադիր իշխանության մարմինների միջեւ ստորագրվել է 2005-2007թթ համագործակցության ծրագիր` նշում են շրջանի պրեֆեկտուրայում: Ծրագրով, մասնավորապես նախատեսված է ԿՎՇ եւ Երեւանի միջեւ լայն համագործակցություն առեւտրատնտեսական, ճարտարապետական, քաղաքաշինության, մշակույթային, կրթության եւ առողջապահության ոլորտներում` հայտնում է Regnum գործակալությունը:
 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---