Այսօր կլրանար Անդրեյ Միրոնովի 72 տարին![]() 7 մարտի 2013 - 13:39 AMT PanARMENIAN.Net - 1941թ. մարտի 7-ին ԽՍՀՄ-ում հայտնի էստրադային զույգի Մարիա Միրոնովայի ու Ալեքսանդր Մենակերի ընտանիքում ծնվեց նրանց որդին՝ Անդրեյը: Անդրեյ Միրոնովն ավարտել է Շչուկինի անվան ուսումնարանը 1962թ. և հրավիրել է Մոսկվայի երգիծանքի թատրոն, որտեղ էլ աշխատել է մինչև կայնքի վերջը: Թատրոնում նրա ամենասիրված ու ճանաչված դերը դարձավ Ֆիգարոն «Ֆիգարոյի ամուսնությունը» ներկայացման մեջ: Շատ է նկարահանվել Միրոնովը կինոյում: Նրա ամենահայտնի ֆիլմերից են «Երեք գումարած երկուս» (1963թ.), «Զգուշացիր ավտոմեքենայից» (1966թ.) և «Ադամանդե ձեռքը» (1969թ.): Իսկ 1976 թվականին նա ստեղծեց հմայիչ արկածախնդիր Օստապ Բենդերի կերպարը «12 աթոռ» ֆիլմում: 1980թ. Անդրեյ Միրոնովը դարձավ Ռուսաստանի ժողովրդական արտիստ: Նա շատ սիրված էր հանդիսատեսի կողմից: Մահացավ Անդրեյ Միրոնովը 1987թ. օգոստոսի 16-ին Ռիգայում, թատրոնի ետնաբեմում: ![]() ![]() Ֆիլմի ռեժիսորը Զառա Ջյանն է Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |