Պրահայում ՀՀ դեսպանությունում մեծարել են հայ համայնքի ներկայացուցիչներին![]() 7 մարտի 2013 - 13:13 AMT PanARMENIAN.Net - Մարտի 5-ին Պրահայում ՀՀ դեսպանությունում կայացավ Չեխիայի հայ համայնքի ներկայացուցիչների մեծարման երեկո: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառման ընթացքում Չեխիայում և Սլովակիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը հանդիսավոր պայմաններում Չեխիայի հայկական համայնքում հասարակական ակտիվ գործունեություն ծավալելու և Հայաստան-Սփյուռք գործակցության զարգացման և հայապահպանության գործում ունեցած ավանդի համար ՀՀ Սփյուռքի նախարարի պատվոգրեր հանձնեց չեխահայ մի շարք մշակութային և հասարակական գործիչներին: Չեխիայի հայ համայնքի մի շարք ներկայացուցիչներ պարգևատրվեցին ՀՀ արտաքին գործերի նախարարի շնորհակալագրերով Չեխիայում ՀՀ դեսպանության հիմնադրման և գործունեության ընթացքում ցուցաբերած աջակցության համար: Իր շնորհավորական խոսքում դեսպանը նշեց, որ «թեև ինստիտուցիոնալ առումով համայնքային կառույց դեռևս չկա, բայց այստեղ կա կայացած համայնք` իր ազդեցիկ ներկայացուցիչներով»: Նա կոչ արեց ներկաներին էլ ավելի համախմբվել հայոց պետականության և եկեղեցու շուրջ: Շնորհակալական խոսքերով հանդես եկան պարգևատրվածները: Շատերը նշեցին, որ այս պարգևները պարտավորեցնող են և պատրաստակամություն հայտնեցին ավելի մեծ եռանդով շարունակելու իրենց աշխատանքները: Այնուհետև տեղի ունեցավ համերգ հայազգի երաժիշտների մասնակցությամբ, ինչպես նաև ընդունելություն: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |