Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել

PanARMENIAN.Net - Անցած գիշեր Վանում կրկին երկրաշարժ է տեղի ունեցել՝ Ռիխտերի սանդղակով 4,2 բալ ուժգնությամբ, հինգշաբթի հայտնել է Sabah թերթը:

Ըստ ստացված տեղեկությունների, երկրաշարժը տեղի է ունեցել տեղի ժամանակով 5:21-ին վեց կմ խորության վրա:

Զոհերի ու ավերածությունների մասին չի հաղորդվում:

Վան նահանգը ցնցվում է 2011թ. հոկտեմբերից ի վեր: Հոկտեմբերի 23-ին հզոր երկրաշարժ տեղի ունեցավ 7,2 մագնիտուդով: Դրանից հետո գրանցվել են ևս մի քանի ցնցումներ 5,1 մինչև 6,1 բալ ուժգնությամբ: Զոհվել է մոտ 600 մարդ, քանդվել է 2 262 շենք:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---