Ա.Մարգարյանը բարձր է գնահատել Հունաստանի աջակցությունը Հայաստանի եվրաինտեգրման գործընթացին 5 հոկտեմբերի 2005 - 19:39 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանն այսօր ընդունել է Հունաստանի ազգային պաշտպանության նախարար Սպիլիոս Սպիլիոտոպուլոսին, հաղորդում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը: Նշելով վերջին շրջանում Հայաստանի եւ Հունաստանի միջեւ հարաբերությունների նկատելի ակտիվացումը, կողմերն ընդգծել են քաղաքական եւ ռազմատեխնիկական ոլորտներից բացի տնտեսական ոլորտում եւս համագործակցելու կարեւորությունը: Կողմերը նշել են, որ Հայաստանի եւ Հունաստանի ռազմավարական շահերը տարածաշրջանում համընկնում են, քանի որ դրանք հիմնված են առկա հիմնախնդիրների նկատմամբ ընդհանուր մոտեցումների, անվտանգության եւ ռազմաքաղաքական հավասարակշռության պահպանման անհրաժեշտության գիտակցման վրա: Միաժամանակ, հաշվի առնելով, որ Հունաստանը հանդիսանում է ՆԱՏՕ-ի եւ Եվրամիության անդամ երկիր, իսկ Հայաստանը հաստատակամորեն ընթանում է եվրաինտեգրման ուղղությամբ, նրանք նշել են, որ հայ-հունական համագործակցությունը կարեւորվում է ոչ միայն երկկողմ, այլեւ բազմակողմ շրջանակներում: Մոտեցումը նույնն է նաեւ Եվրամիությանը Թուրքիայի անդամակցության խնդրում, ըստ որի սկսված բանակցությունների տեւական գործընթացը, կստիպի առավել վերահսկելի ու կանխատեսելի դարձնել այդ երկիրը: Վարչապետը բարձր է գնահատել Հունաստանի օժանդակությունը Հայաստանին` եվրաինտեգրման գործընթացում նույնպես, որն արտահայտվում է եվրոպական կառույցներում, միջազգային կազմակերպություններում մեր երկրին մշտապես սատարելով հետ համագործակցության: Ըստ նրա, մեծ է Հունաստանի աջակցությունը նաեւ ՆԱՏՕ-ի շրջանակներում: Կողմերն առանձնակի կարեւորել են Հայաստանի եւ Հունաստանի ռազմաքաղաքական կապերի զարգացումը` տարածաշրջանային անվտանգության խնդիրների վերաբերյալ ընդհանուր մոտեցումների ամրապնդման նպատակով: Նրանք նշել են, որ երկու երկրների միջեւ իրականացվող ռազմական համագործակցության ընդլայնումն ու զարգացումը` ռազմատեխնիկական, ռազմաուսումնական, ռազմատեղեկատվական եւ այլ բնագավառներում հնարավորություն կընձեռնի առավել արդյունավետորեն պաշտպանելու Հայաստանի եւ Հունաստանի ընդհանուր ռազմավարական շահերը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |