Ընդունվել է «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» հայեցակարգը. Լավ է ուշ, քան երբեք![]() 7 մարտի 2013 - 14:18 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի կառավարությունը հավանություն է տվել «Երևանի փոքր կենտրոնի կառուցապատման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի հայեցակարգին: «Հայեցակարգն ուղղված է փոքր կենտրոնի գերկառուցապատման կանխարգելմանը»,-հայտարարել է ճեպազրույցում ՀՀ քաղաքաշինության փոխնախարար Ռուզան Ալավերդյանը: Փաստաթղթով սահմանազատված է փոքր կենտրոնի տարածքը՝ Կասկադից, Սարալանջի փ., Չարենցի փողոցով և մինչ «Ռուսաստան» կինոթատրոնին ու Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրին հարող տարածք: Ինչպես հավաստիացրել է Ռուզան Ալավերդյանը, հայեցակարգի մշակման անհրաժեշտությունը բխում էր նրանից, որ մայրաքաղաքի կենտրոնում չեն կարող կիրառվել կառուցապատման այն նորմերը, որ կիրառվում են հանրապետության մյուս տարածքներում: Դա թույլ կտա ընդլայնել կանաչապատ տարածքները, կանոնակարգել կառուցապատումը պատմամշակութային հուշարձանների հարևանությամբ: Հայեցակարգի սկզբունքներից մեկը «կանաչ» ճարտարապետության սկզբունքն է, էներգախնայող տեխնոլոգիաները: Առաջարկվում է արգելել տանիքների ու վերին հարկերի մասնավոր վերակառուցումները, ներմուծվել է «կանաչ տանիք» հասկացությունը: Հրազդանի կիրճը դիտարկվում է որպես կանաչ բուֆերային գոտի: Մեկնաբանելով լրագրողների այն հայտարարությունը, թե իշխանությունները ուշացրել են «հայեցակարգի ընդունումն ու փոքր կենտրոնն արդեն ամբողջությամբ կառուցապատված է», փոխնախարարը համամիտ չի եղել այդ տեսակետին, ասելով. « Լավ է ուշ, քան երբեք»: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |