Լամերթը Օսկանյանից հետաքրքրվել է Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով![]() 7 մարտի 2013 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Այսօր Ազգային ժողովի «Բարգավաճ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վարդան Օսկանյանը հանդիպեց Գերմանիայի խորհրդարանի՝ Բունդեսթագի նախագահ Նորբերտ Լամերթի հետ: Հանդպիման ընթացքում քննարկվեցին Հայաստան-ԵՄ ինտեգրացիոն գործընթացը, դրանում Գերմանիայի դերը, Հայաստանում նախագահական ընտրություններից հետո ստեղծված բարդ իրավիճակը և հնարավոր լուծումները: Լամերթը հետաքրքրվեց նաև Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ զարգացումներով: Վարդան Օսկանյանը կարևորեց Հայաստանի արտաքին քաղաքականության եվրոպական ուղղությունը՝ հույս հայտնելով, որ Եվրոպական Միության հետ Ասոցացման համաձայնագրի շուրջ ներկայում ընթացող բանակցությունները այս տարվա ընթացքում կհասցվեն ավարտին, ինչը կամրագրի և անշրջելի կդարձնի Հայաստանի առավել խորքային ներգրավվածությունը եվրոպական ինտեգրացիոն գործընթացներում: Հայաստանում ստեղծված ներքաղաքական բարդ իրավիճակի պատճառների թվում Վարդան Օսկանյանը առանձնացրեց ընտրական համակարգի նկատմամբ հասարակության անվստահությունը և քաղաքական համակարգում հակակշիռների բացակայությունը: Ինչ վերաբերում է Ղարաբաղյան խնդրին, Վարդան Օսկանյանն ընգծեց, որ առաջընթաց հնարավոր կլինի արձանագրել մի կողմից կայուն և լեգիտիմ քաղաքական համակարգի, մյուս կողմից՝ Ադրբեջանի առավել իրապաշտ և կառուցողական քաղաքականության պարագայում: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |