Սոցիոլոգ. Ս.Քոչարյանի` Երևանի քաղաքապետի թեկնածու լինելու լուրը դիցաբանության շարքից է![]() 7 մարտի 2013 - 15:18 AMT PanARMENIAN.Net - ԲՀԿ-ն այս պահին փոքր-ինչ պասիվ դերակատարում ունի ներքաղաքական դաշտում, սակայն, ըստ սոցիոլոգ Ահարոն Ադիբեկյանի, լուրջ լծակներ ունի և կարող է վերականգնվել: Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Ահարոն Ադիբեկյանն ասաց, որ ճիշտ չէ ԲՀԿ-ին քաղաքական դիակ անվանելը: «Միայն ԲՀԿ-ն կարող է լուրջ մրցակից դառնալ ՀՀԿ-ին, քանի որ այս կուսակցության գաղափարախոսությունը մոտ է մարդկանց»,- ասաց Ադիբեկյանը և նշեց, որ ԲՀԿ-ն պետք է ավելի գրագետ մոտենա Երևանի ավագանու ընտրություններին: Սոցիոլոգը քաղաքական դիցաբանության շարքից է համարում այն լուրը, թե ԲՀԿ-ի ցուցակը գլխավորելու է ՀՀ երկրորդ նախագահի որդի Սեդրակ Քոչարյանը: «Սակայն այդ դեպքում ԲՀԿ-ն կուժեղանա, քանի որ շարքերում կան մարդիկ, որոնք շարունակում են մնալ Ռոբերտ Քոչարյանին հավատարիմ»:,- նկատեց նա Ըստ Ահարոն Ադիբեկյանի`Երևանի ավագանու ընտրություններում ՀՀԿ-ն մեծ շանսեր ունի, քանի որ երևանցիները հիմնականում գոհ են ներկա քաղաքապետ Տարոն Մարգարյանից: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |