Սիրիայի բանակը օդային հարվածներ է հասցնում ապստամբներին Ռաքքայում

Սիրիայի բանակը օդային հարվածներ է հասցնում ապստամբներին Ռաքքայում

PanARMENIAN.Net - Երկրորդ օրն է, ինչ Սիրիայի կառավարական բանակը օդային հարվածներ է հասցնում ապստամբներին Ռաքքայում: Ըստ իրավապաշտպանների, 39 մարդ է զոհվել: Ապստամբները պատանդ են վերցրել Ռաքքայի նահանգապետին:

Կառավարական ԶԼՄ-ները գրում են, որ գրոհայինները կողոպտում են նույնիսկ տներն ու գրանսենյակները, հրկիզում են կառավարական շենքերը:

Դամասկոսում մարտերը գնում են արվարձաններում, հայտնում է եվրոնյուսը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---