Սիլվիո Բերլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկմամբ

Սիլվիո Բերլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկմամբ

PanARMENIAN.Net - Իտալիայի նախկին վարչապետՍիլվիո Բերլուսկոնին դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման: Նրան մեղադրում են գաղտնի տեղեկատվությունը սեփական շահերից ելնելով բացահայտելու մեջ: Որոշումը կայացրել է Միլանի առաջին ատյանի դատարանը: Բերլուսկոնին հեռախոսազրույցների ապօրինի լսման ընթացքում ստացած տեղեկություններն օգտագործել է բանկ ձեռք բերելու համար:

Այդ գործով անցնում է նաև նրա եղբայր Պաոլո Բերլուսկոնին, որը դատապարտվել է 2 տարի և 3 ամիս ազատազրկման: Բերլուսկոնի եղբայրները պետք է 80 հազար եվրո վճարեն տուժած կողմին, հայտնում է ԻՏԱՐ –ՏԱՍՍ-ը:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---