Ադրբեջանը ռուսական անունների արգելք է սահմանում![]() 7 մարտի 2013 - 17:01 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանի նախարարների կաբինետին կից տերմինաբանական կոմիտեի փոխնախագահ Սայալ Սադիղովան հայտարարել է, որ այսուհետ Ադրբեջանում հսկողություն կսահմանվի երեխաների անվանակոչման հարցում, հայտնում է ANSPRESS-ը: «Ինչպես կարելի է և ինչպես չի կարելի անվանակոչել երեխային իրավունք ունի որոշելու տերմինաբանական հանձնաժողովը: Անհաճո անունների ցուցակը կազմված է և ներկայացվել է կառավարության քննարիկմանը»,-ասվում է «russian.rt.com» պորտալում հրապարակված «Իվանը տեղ չունի Ադրբեջանի սարերում՝ Բաքուն ռուսական անունների արգելք է սահմանում» հոդվածում: «Ամեն ադրբեջանական ընտանիք չի ամուսնացնի աղջկան Դմիտրիի հետ»,-վստահ է հանձնաժողովի նախագահ Սայալ Սադիղովան: Նույնն, ըստ նրա, վերաբերում է կանանց՝ պետք է արգելվեն «ռուսական անունները. Մարիա, Եկատերինա, Օլգա»: «Անունները պետք է լինեն կարճ, բովանդակալից ու կոնկրետ»,-ամփոփում է Սադիղովան: Օրինագծը միանշանակ չի ընդունվել: Վերջնական որոշումը կառավարությանն է վերապահված: Ադրբեջանում այժմ կան երիտասարդներ, որոնք հետևյալ անուններն են կրում՝ Բիբիգուլու, Պակետ, Պյապիշ, Սյարխոշ, Գյուբասար, Ջինդար, ինչպես նաև աղջիկներ՝ Դիբիր, Թոյհանիմ, Սյահհանիմ, Գիլաս, Այվա, Թայյարա, Ֆինդիգ, Լիմոն, Ժակետ, Ուֆունե անուններով: Խորհրդային տարիներին տարածված էին Տրակտոր, Կոմբայն, Կոլխոզ, Բոլշևիկ, Կոմսոմոլ, Պրիկազ, Նովելլա և այլ անուններ: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |