Ճարտարապետ. ԱԳՆ շենքը չի համապատասխանում հյուրանոցի պահանջներին![]() 7 մարտի 2013 - 16:26 AMT PanARMENIAN.Net - Ճարտարապետների միության նախագահ Մկրտիչ Մինասյանը համոզված է, որ ԱԳՆ շենքը հյուրանոցի վերածվելուց հետո կկորցնի իր նշանակությունը և կդառնա ընդամենը գեղեցիկ շենք: «Եթե իմանայինք, որ վաճառքից հետո այն կվերանորոգվի, կլինի լավ պահպանված շենք, խնդիր չէր լինի: Բայց վերջին տարիներին այնքան շինություններ ենք կորցրել, որ այլևս վստահություն չկա»,- այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա: Ասուլիսի մյուս բանախոսը՝ ճարտարապետ Սաշուր Քալաշյանը, ով Ծիծեռնակաբերդի հուշահամալիրի նախագծողներից է, նշեց, որ անգամ արտաքինից ԱԳՆ շենքը չի համապատասխանում հյուրանոցի պահանջներին: «ԱԳՆ շենքը կառավարական շենքի կերպար է: Այն հյուրանոց դարձնելը նույնն է, թե դարձնես շուկա»,- ասաց նա և հավելեց, որ եթե այս կերպ են վարվում կարևոր հուշարձանների հետ, այլևս ասելու բան չի մնում. «Եկեք բոլորը քանդենք»,- հավելեց ճարտարապետը: Մկրտիչ Մինասյանն ասաց, որ երկու տարի առաջ , երբ իմացել են աճուրդի մասին, կառավարությունից իրենց ասել են, որ նման բան չկա և շենքը աճուրդի չի դրվի, բայց, փաստորեն, բոլորովին այլ բան տեղի ունեցավ: Հիշեցնենք, որ Ճարտարապետների միության նախագահը բաց նամակով դիմել է ՀՀ նախագահին, սակայն դեռևս պատասխան չի ստացել: Նամակի պատճեները նաև դատախազություն ու վարչապետին են ուղարկվել: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |