Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19  տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ

PanARMENIAN.Net - «Արարատի» գլխավոր մարզիչ Աբրահամ Խաշմանյանը նշանակվել է Հայաստանի Մ-19 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչ: Նրա օգնականները կլինեն «Արարատի» մարզիչ Արմեն Տոնոյանը և «Գանձասարի» դարպասապահների մարզիչ Արմեն Կիրակոսյանը:

Իսկ Հայաստանի Մ-17 տարեկանների հավաքականի գլխավոր մարզիչն է լինելու Արթուր Ոսկանյանը: Նրան օգնելու են «Շիրակի» մարզիչ Ֆելիքս Խոջոյանը և դարպասապահների մարզիչ Վոլոդյա Վարդանյանը, հաղորդում է ՀՖՖ պաշտոնական կայքը:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---