Թբիլիսիում բողոքում են Բաթումում մզկիթ կառուցելու դեմ

Թբիլիսիում բողոքում են Բաթումում մզկիթ կառուցելու դեմ

PanARMENIAN.Net - Վրաստանի «Ազգային ճակատի» մոտ 100 ներկայացուցիչներ բողոքի ակցիա են անցկացրել Թբիլիսիում Թուրքիայի դեսպանատան մոտ՝ բողոքելով Բաթումում մզկիթ կառուցելու մտադրության դեմ:

Վրաստանի և Թուրքիայի վարչապետները համաձայնեցրել են Բաթումում մզկիթի կառուցմնա հարցը, քանի որ առկա մզկիթները չեն բավարարում Աջարիայի մահմեդականների պահանջը: Իվանիշվիլին հայտարարեց, որ Վրաստանը մզկիթն իր միջոցներով կկառուցի:

Ակցիայի մասնակիցները հայտարարել են, որ Բաթումում և Աջարիայում բավարար քանակի մզկիթներ կան և նորի կարիքը չկա, հայտնում է «Գրուզիա Օնլայնը»:

 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---