Ջավախքում առաջին անգամ անցկացվեց «Հայկական գաթա» փառատոնը![]() 7 մարտի 2013 - 17:46 AMT PanARMENIAN.Net - Մարտի 6-ին՝ Մեծ պահքի Միջինքի օրը, Վիրահայոց թեմի Ջավախքի առաջնորդական փոխանորդության նախաձեռնությամբ Ախալքալաքի Սուրբ Խաչ եկեղեցում առաջին անգամ նշվեց «Հայկական Գաթա» փառատոնը: Փառատոնին ներկայացվեցին երկու տասնյակից ավել գաթաներ, որոնք պատրաստվել էին երաժշտական, կիրակնօրյա դպրոցների և «Ապագայի տուն» ուսումնական կենտրոնի անդամ կանանց կողմից: Միջոցառումն ուղեկցվում էր Սուրբ Խաչ եկեղեցու երգչախմբի շարականներով, Ախալքալաքի մշակույթի տան սաների երգերով: Փառատոնի վերջում հանդիսապետությամբ՝ Հայր Սուրբի և հոգևոր դասի, օրհնվեցին գաթաները, որից հետո «Վաչիան» երգի-պարի համույթի սաները, օրհնված գաթաները մատուցեցին ներկաներին: Նրանք, ովքեր իրենց բաժին գաթայում գտան ավանդական մետաղադրամը, առաջնորդական փոխանորդից ստացան Աստվածաշունչ մատյաններ: Այս ամսին հայտնում են Ջավախքի առաջնորդական փոխանորդության մամլո դիվանից: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |