Կլարնետահար Էրիկ Միրզոյանը ելույթ կունենա Երևանում

Կլարնետահար Էրիկ Միրզոյանը ելույթ կունենա Երևանում

PanARMENIAN.Net - Հայաստանի պետական երիտասարդական նվագախմբի հրավերով երևանյան հանդիսատեսին կներկայանա Վլադիմիր Սպիվակովի միջազգային բարեգործական հիմնադրամի կրթաթոշակառու, «Շելկունչիկ» պատանի երաժիշտների 13-րդ միջազգային հեռուստատեսային մրցույթի դափնեկիր, կլարնետահար Էրիկ Միրզոյանը:

Մարտի 14-ին Արամ Խաչատրյան համերգասրահում կայանալիք երեկոյի ընթացքում նվագախումբը և պատանի մենակատարը հանդես կգան Սերգեյ Տանեևի Կանցոնա կլարնետի և լարային նվագախմբի համար ստեղծագործության համատեղ կատարմամբ: Ծրագրում կներառվեն նաև Յ.Ս. Բախի, Ջ. Տեր-Թադևոսյանի, Ղ. Սարյանի, Դ. Շոստակովիչի ստեղծագործությունները:

 Ուշագրավ
Պլասիդո Դոմինգոն Երևանում ելույթ է ունեցել նաև 2010–ին
Փեյնի հեղինակած 8 լիամետրաժ ֆիլմերն առաջադրվել են ընդհանուր թվով 24 Օսկարի
Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս
---