Մեկնարկել են Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները

Մեկնարկել են Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները

PanARMENIAN.Net - «Գագիկ Ծառուկյան» բարեգործական հիմնադրամի ֆինանսավորմամբ մեկնարկում են երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնի աշխատանքները:

Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոնը նպատակ ունի երիտասարդ սերնդի մեջ ամրապնդել ազգային ավանդույթների պահպանմանն ուղղված քայլեր` նպաստելով հայ երիտասարդի ազգային և համամարդկային արժեհամակարգի ձևավորմանը: Նպատակն է ուշադրության կենտրոնում պահել մարզերը, սահմանամերձ բնակավայրերը, քարոզել առողջ ապրելակերպ, նպաստել ճանաչողական բնույթի ծրագրերի, ինչպես նաև` մշակութային և սպորտային միջոցառումների անցկացմանը, հասանելի դարձնել տարբեր պատմամշակութային օջախներում շրջայցերը, տարածել հայրենասիրական գաղափարներն ու արժեքները, ինչպես նաև` արդյունավետ կերպով կազմակերպել երիտասարդների ազատ հանգիստը, ասվում է կենտրոնի հաղորդագրության մեջ:

Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն կարող են դիմել բոլոր այն հասարակական կազակերպությունները, ոչ պետական և պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումները, ուսանողական խմբերը, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումները, ինչպես նաև 18-35 տարեկան երիտասարդական խմբերը, անհատները և ազգային փոքրամասնությունների ներկայացուցիչները` երիտասարդների, նրանց անմիջական հարցերի ու հիմնախնդիրների վերաբերյալ ներկայացնելով իրենց նախագծերը:

Ցանկացողները կարող են լրացնել հայտը և պահանջվող փաստաթղթերով ներկայացնել Երիտասարդական միջոցառումների աջակցման կենտրոն`մինչև սահմանված վերջնաժամկետը:

Դրամաշնորհի գումար է սահմանվել.

1. Հասարակական կազմակերպությունների, պետական և ոչ պետական ԲՈՒՀ-երի ուսանողական միավորումների, միջին մասնագիտական կրթօջախների ուսանողական միավորումների համար առավելագույնը 500.000 ՀՀ դրամ

2. Երիտասարդական միավորումների խմբերի և անհատների համար առավելագույնը 200.000 ՀՀ դրամ

Ծրագրի ղեկավարն է ԲՀԿ Երիտասարդների Միության նախագահ, ՀՀ ԱԺ պատգամավոր Վահե Էնֆիաջյանը, ծրագրի պատասխանատուն է Հրաչյա Բասմաջյանը:

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---