Երեւանը ակտիվորեն կաշխատի ՆԱՏՕ-ի հետ տարածաշրջանային անվտանգության հարցում 6 հոկտեմբերի 2005 - 14:56 AMT PanARMENIAN.Net - «ՆԱՏՕ-ն կարող է կարեւոր դերակատարություն ունենալ Հարավային Կովկասում խաղաղության հաստատման գործում եւ ներառել տարածաշրջանի երկրները խաղաղ երկխոսության մեջ, որը համընկնում է Հայաստանի ջանքերի եւ ցանկությունների հետ: Այս հարցը կարելի է դիտարկել Հայաստան-ՆԱՏՕ Անհատական գործընկերության ծրագրի` (IPAP) համատեքստում»,-հայտարարել է Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը` հանդես գալով Երեւանում ընթացող ՀՀ ԱԺ եւ ՆԱՏՕ-ի ԽՎ «Ռոուզ Ռոթ» սեմինարին: Ինչպես նշել է Հայաստանի արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավարը, պաշտոնական Երեւանի առջեւ կա երեք նպատակ` ՆԱՏՕ-ի հետ երկխոսության ինստիտուցիոնալիզացիան մի շարք հարցերի շուրջ, ԶՈՒ բարեփոխումները զինված ուժերի հանդեպ քաղաքացիական վերահսկողության սկզբունքի կիրառմամբ, ինչպես նաեւ Հայաստանի մասնակցությունը ՀԱՏՕ-ի հովանու ներքո ընթացող խաղաղապահ առաքելություններին: Այդ նպատակներին կարելի է հասնել ՆԱՏՕ-ի աջակցությամբ, ավելացրել է Վ.Օսկանյանը: Անդրադառնալով հայ-թուրքական հարաբերություններին Անկարա-ԵՄ բանակցությունների մեկնարկի համատեքստում` Վ.Օսկանյանը հայտարարել է, որ Հայաստանը հուսով է, որ Թուրքիան կամուրջ կդառնա Եվրոպայի եւ Հարավային Կովկասի երկրների միջեւ: Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳՆ ղեկավարը նշել է, որ «Թուրքիան չի համապատասխանում այդ սպասումներին եւ չհավասարակշռված մոտեցում ունի տարածաշրջանի երիրների համդեպ»: «Հայաստանը մեծ պատասխանատվությամբ է մոտենում տարածաշրջանային անվտանգության հարցերին: Մենք ակտիվորեն կաշխատենք այս հարցում ՆԱՏՕ-ի հետ, քանի որ կա անվտանգության բազմաբնույթ համակարգի անհրաժեշտություն, ինչը ռազմավարական խնդիր է»,-նշել է ՀՀ ԱԳ նախարարը: Ըստ նրա, այն փաստը, որ Հայաստանը ՀԱՊԿ անդամ է եւ ՀՀ տարածքում տեղակայված են ռուսական ռազմակայաններ, չի խանգարում պաշտոնական Երեւանին ակտիվորեն համագործակցել ՆԱՏՕ-ի հետ: Ուշագրավ Նա ասել է, որ բաց է հանդիպումների համար Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Ամենաընթերցվողը բաժնում | Հայաստանում անցկացվել է առաջին Bug Bounty մրցույթը Խոցելիություններ գտած մասնակիցները, ըստ դրա լրջության, պարգևատրվում են Շվեյցարացի մասնագետները Լոռիում են․ Գնահատելու են աղետից հետո ենթակառուցվածքների վիճակը Նրանք հետաղետային կարիքների խորքային գնահատում կիրականացնեն Վերաբացվել են Ovio-ի վերափոխված և նորացված վաճառքի և սպասարկման սրահները Սրահները շարունակում են գործել նախկին հասցեներում Պարզեցվել է երկակի և ռազմական նշանակության ապրանքների ներմուծումն ու արտահանումը Կան բազմաթիվ ապրանքներ, որոնք ակնհայտորեն չեն կարող երկակի կամ ռազմական նշանակության լինել, բայց ենթարկվում էին փորձաքննության |