Իրավիճակը Ջավախքում սրվում է 6 հոկտեմբերի 2005 - 15:30 AMT PanARMENIAN.Net - Թբիլիսիիսց Սամցխե Ջավախքի Ախալքալաք քաղաք են ժամանել Հարկային ծառայության ներկայացուցիչները: Հարկային ծառայության ներկայացուցիչների որոշմամբ փակվել են մեկ տասնյակից ավելի խանութներ: Այսօր, քաղաքի շուրջ 300 բնակիչներ հավաքվել են շրջանի պրեֆեկտուրայի շենքի առջեւ, բողոքելով վրացական իշխանությունների որոշման դեմ: Ի պատասխան, Ախալքալաքի ժանդարմերիայի զինվորները սկսել են ցրել հավաքվածներին, դաժանորեն ծեծի ենթարկելով նրանց ռետինե մահակներով: Ժանդարմները նաեւ ինքնաձիգներից կրակ են բացել օդ: Արդյունքում ծեծից տուժել է մի քանի մարդ, որոնք տեղափոխվել են հիվանդանոց: Քաղաքի եւ շրջակա գյուղերի բնակիչները հավաքվում են քաղաքի կենտրնում: Իրավիճակը քաղաքում շատ լարված է: Ջավախքի հասարակական կազմակերպությունների ղեկավարները համոզված են, որ հայերին պատկանող խանութների զանգվածային փակումը եւ խաղաղ ցույցի դաժան ցրումը, վրացական իշխանությունների կողմից ճնշում գործադրելու փորձ է Ջավախքի վրա, այն բանից հետո, երբ Ջավախքի հասարակական կազմակերպությունների խորհուրդը 2005 թվականի սեպտեմբերի 24-ին դիմել էր Վրաստանի իշխանություններին` կոչ անելով Վրաստանի ինքնավար դաշնային սուբյեկտի կարգավիճակ տալ առավելապես հայաբնակ Սամցխե Ջավախքի շրջանին: Վրացական իշխանությունների նման ագրեսիվ գործողությունները ի վիճակի են հանգեցնել իրավիճակի ապակայունացմանը ողջ տարածաշրջանում, քանի որ այլ ընտրություն չի թողնում տարածաշրջանի հայ բնակչությանը, քան պաշտպանությանն ուժային մեթոդները` իրենց իրավունքներն ու արժանապատվությունը պաշտպանելու համար, գտնում են Ջավախքի հասարակական կազմակերպությունների առաջնորդները, հաղորդում է Javahk.Info-ն: Ուշագրավ Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար | Մայիսի 24–ից ջերմաստիճանը կնվազի 4-6 աստիճանով Ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, քամու ուժգնացում Ակբա բանկը կաջակցի ՓՄՁ-ներին` զարգանալու Եվրոպայի և Ասիայի շուկաներում Բանկը միացել է Ասիական զարգացման բանկի ծրագրին Փաշինյան․ Սահմանազատումով վերարտադրվում է ՀՀ պետսահմանը, զիջում անվանելն անտրամաբանական է Նա նշել է, որ 1991–ի դրությամբ դե-յուրե գոյություն ունեցող սահմանները Հայկական ԽՍՀ-ի և Ադրբեջանական ԽՍՀ-ի միջև սահմաններն են Փաշինյան․ Պապ թագավորն այլևս չի սպանվելու՝ ինչ վեղար էլ հագնեն, քանի կգ-անոց խաչ էլ դոշներից կախեն Նա ասել է, որ այսօրվա ՀՀ–ն Պապ թագավորի երազանքի իրագործումն է |