Տարոն Մարգարյանը՝ կանանց․ Դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը

Տարոն Մարգարյանը՝ կանանց․ Դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը

PanARMENIAN.Net - Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը շնորհավորել է կանանց մարտի 8-ի կապակցությամբ։ Նրա շնորհավորական ուղերձում, մասնավորապես, ասվում է․ «Սիրելի կանայք,

Ջերմորեն շնորհավորում եմ Ձեզ տարվա ամենագեղեցիկ տոնի կապակցությամբ։ Անսահման համբերությամբ ու բարությամբ, անսպառ լավատեսությամբ, հարազատ օջախին ու ընտանիքին ձեր անմնացորդ նվիրումով դուք արժանիորեն վաստակել եք ամենաբարձր գնահատանքը :

Անուրանալի է նաև ձեր ներդրումը մեր ձեռքբերումներում: Նաև ձեր հոգածությամբ, տնտեսության ամենատարբեր ճյուղերում և բնագավառներում ձեր նվիրված աշխատանքով է, որ օր օրի շենանում է մեր սիրելի մայրաքաղաքը։

Ձեր տոնի ու բնության զարթոնքի համընկնումն էլ խորհրդանշական է. գեղեցկության տոնն այլ կերպ չէր կարող լինել։ Ուստի թող գարունով, գարնան բույրով հագեցած լինի ձեր ու ձեր հարազատների յուրաքանչյուր օրը: Քաջառողջություն, անհատնում երջանկություն ու հաջողություններ ձեզ, մեր սիրելի մայրեր, կանայք ու քույրեր»։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---