Օդանավակայանում կանանց ծաղիկներ են բաժանում

Օդանավակայանում կանանց ծաղիկներ են բաժանում

PanARMENIAN.Net - Կանանց միջազգային օրվա կապակցությամբ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի անունից շնորհավորական բարեմաղթանքներով բացիկներ ու ծաղիկներ են ստացել մարտի 8–ին առաջինը Երևան ժամանած կանայք, հայտնում են քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչություն։

Այսօր Երևանի Զվարթնոց օդանավակայանում քաղաքապետի անունից ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ են ստանալու բոլոր 15 ժամանումների կին ուղևորները, ինչպես նաև ժամանմանը սպասող, հյուրերին դիմավորող կանայք։

 Ուշագրավ
Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է
Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ
Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը
Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման
---