Ռուբեն Սաֆրաստյանն առաջարկում է Հայաստանի աշխարհաքաղաքական նշանակությունը բարձրացնելու մեխանիզմ![]() 8 մարտի 2013 - 13:34 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը պետք է ավելի ակտիվ քաղաքականություն վարի տարածաշրջանում, հիմնվի ոչ այնքան փոխլրացման, որքան հավասարակշռության սկզբունքի վրա՝ ճկուն դիվանագիտության միջոցով: Նման կարծիքի է Արևելագիտության ինդտիտուտի տնօրեն Ռուբեն Սաֆրաստյանը: Ֆեսյբուքյան իր էջում նա կարծիք է հայտնել, որ ներկա աշխարհաքաղաքական գործընթացներն այլեւս հնարավորություն չեն տա մեզ հաջողությամբ իրականացնելու մեր փոխլրացման քաղաքականությունը: «Մենք պետք է կարողանանք ավելի արագ կողմնորոշվել` ըստ տարածաշրջանային իրադարձությունների. ինչը շատ ավելի դժվար է և պահանջում է լուրջ վերլուծական աշխատանք, սակայն մենք այլ ընտրություն չունենք»,- գրել է Ռուբեն Սաֆրաստյանը: Ըստ նրա՝ այդ նոր քաղաքականությունը բխում է մեր ինքնությունից ու քաղաքակրթական դերակատարումից պատմության ընթացքում: Ասօրվա պայմաններում, ակտիվ քաղաքականության շնորհիվ հավասարակշռելով տարածաշրջանում գոյություն ունեցող հակամարտող ռազմավարությունները և այդպիսով ստանձնելով կայունացնող գործոնի կարգավիճակ, մենք կարող ենք զգալիորեն բարձրացնել մեր աշխարհաքաղաքական նշանակությունը: «Անհրաժեշտ է օգտագործել նաև մեր կենտրոնական դիրքը տարածաշրջանում ու պատմական ռեսուրսները` այսինքն տարածքի և ժամանակի հանգամանքները»,- նկատել է Ռուբեն Սաֆրաստյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |