ԵՄ-ն կարող է դադարեցնել համագործակցությունը Ադրբեջանի հետ

PanARMENIAN.Net - Եվրամիության արտաքին հարաբերությունների հարցերով հանձնակատար Բենիտա Ֆերերո-Վալդներն նախօրեին ասել է, որ Ադրբեջանին սպառնում է «Ընդլայնված Եվրոպա. նոր հարեւաններ» ծրագրից ետ մնալու վտանգը: Պատճառը Հյուսիսային Կիպրոսի Թուրքական ինքնահռչակ հանրապետության հետ կապեր հաստատելն է: Միջազգային համայնքի, այդ թվում Եվրամիության կողմից ճանաչվել է միայն ամբողջական Կիպրոսը: Այժմ այդ երկիրն արգելափակում է Ադրբեջանի առաջխաղացումը «Նոր հարեւաներ» ծրագրում, քանի որ Ադրբեջանն օդային հաղորդակցություն է հաստատել Հյուսիսային Կիպրոսի հետ: «Ես ադրբեջանցիներին պարզարոշ ասել եմ, որ եթե նրանք չփոխեն իրենց դիրքորոշումը, մենք առաջ կտանենք «Նոր հարեւաններ» ծրագիրը Վրաստանի եւ Հայաստանի հետ: Այնուամենայնիվ, մենք հուսով ենք, որ Ադրբեջանը լուծում կգտնի», - ասել է Բենիտա Ֆերերո-Վալդները:
 Ուշագրավ
Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել
Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ
Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ
---