Աթլետները շնորհավորում են բոլոր կանանց և կոչ անում զբաղվել սպորտով

Աթլետները շնորհավորում են բոլոր կանանց և կոչ անում զբաղվել սպորտով

PanARMENIAN.Net - Այսօր էլ Հայաստանում քիչ չեն այն աղջիկները, ովքեր մարզվում են աթլետիկայով:

Նրանցից է վազորդ Լուսինե Կարայանը, որն ատլետիկայով զբաղվում է դեռ դպրոցական տարիքից:

«Առանց ատլետիկայի ես չեմ պատկերացնում իմ կյանքը: Այս մարզաձևն ընկած է բոլոր սպորտաձևերի հիմքում, այն շատ գեղեցիկ է ու հաճելի է պարապել աթլետիկայով»,- PanARMENIAN.Net ի թղթակցին ասաց Կարայանը: Նա գտնում է, որ աթլետիկան հենց կնոջ մարզաձև է. բացի գեղեցիկ կառուցվածքից, ձեռք ես բերում նաև կամքի ուժ ու հոգեպես կոփվում ես:

Կրկին վազորդ Դիանա Խուբեսերյանն էլ համոզված է, որ սպորտը բոլորի համար է` անկախ սեռի պատկանելությունից. «Սպորտն առողջ ապրելակերպ է: Սպորտով զբաղվելով` ես կարողացել եմ հաղթահարել տարբեր դժվարություններ, որոնց հանդիպել եմ նաև առօրյա կյանքում»:

Հայ մարզուհիներն ի սրտե շնորհավորեցին բոլոր կանանց` մաղթելով երջանկություն, անսահման սեր և կոչ արեցին զբաղվել սպորտով:

 Ուշագրավ
Ազատ ոճի ըմբշամարտի Հայաստանի պատանեկան հավաքականը թիմային հաշվարկում զբաղեցրել է 3-րդ հորիզոնականը
«Այդ պահից հետո ամեն ինչ արմատապես փոխվեց»,- ասել է նա
Հավանայում կայացել է Ծանրամարտի միջազգային ֆեդերացիայի նիստը
Բարսեղյանը ամբողջ 5 կգ-ով առաջ է անցել երկրորդը ճանաչված Սաուդյան Արաբիայի պատվիրակից
---