Թբիլիսիում տեղի է ունեցել վիրահայ կանանց աշխատանքների ցուցահանդես-վաճառք![]() 9 մարտի 2013 - 10:46 AMT PanARMENIAN.Net - Վրաստանի հայ կանանց «Շուշանիկ» միության նախաձեռնությամբ և Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի աջակցությամբ, մարտի 7-ին կենտրոնի Գալուստ Գյուլբենկյան սրահում կայացավ վիրահայ կանանց ձեռքի աշխատանքների ցուցահանդես-վաճառք: Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան՝ Մարտի 8-ին: Ցուցադրվել էին երկու տասնյակ կին-մասնակիցների ձեռքով պատրաստած ասեղնագործության, գորգագործության, գոբելենի նմուշներ, հարսանեկան տարոսիկներ, կանացի զարդեր և այլն, հայտնում է ԱՀԵ Վիրահայոց թեմի մամլո ծառայությունը: Բացելով ցուցահանդես-վաճառքը, Վրաստանի հայ կանանց »Շուշանիկ» միության նախագահ Սուսաննա Խաչատրյանը ներկայացրեց 1996 թվականից Վրաստանում գործող կանանց միության գործունեությունը, որի համար թիրախային եղել և մնում է մայր հայրենիքից դուրս հայերենի պահպանությունը, ընտանիքում և հասարակության մեջ հայ կնոջ դերի բարձրացումը, հայկական ավանդական սովորությունների և ծեսերի նշանավորումը և սերունդներին փոխանցումը: Բանախոսը ներկաներին փոխանցեց Վիրահայոց Թեմի առաջնորդ Գերաշնորհ Տեր Վազգեն Միրզախանյանի՝ Մարտի 8-ի կապակցությամբ կանանց ուղղված ջերմ շնորհավորանքները և բարեմաղթանքները: Ցուցահանդեսի բացումը ողջունեցին Վրաստանի ժողովրդական պաշտպանի գրասենյակի ազգային փոքրամասնությունների հարցերով համակարգող Իզաբելլա Օսիպովան, Վրաստանում ՀՀ դեսպանության առաջին քարտուղարի տիկին Լուսինե Աֆյանը, բժշկուհի Լուարա Աբրամովան: Բոլոր տղամարդկանց անունից գեղեցիկ սեռի ներկայացուցիչներին իրենց օրվա կապակցությամբ շնորհավորեց Վիրահայոց Թեմի «Հայարտուն» մշակույթի կենտրոնի համակարգող Լևոն Չիդիլյանը: Ցուցահանդես-վաճառքն ուներ նաև բարեգործական նպատակ: Իրերի վաճառքից ստացված գումարը փոխանցվեց կարիքավոր տարեցներին օգնության հիմնադրամ: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |