Հայաստանը մասնակցում է Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում բացված ցուցահանդեսին![]() 9 մարտի 2013 - 10:47 AMT PanARMENIAN.Net - Մարտի 8-ին` Փարիզում ՅՈՒՆԵՍԿՕ-ի կենտրոնակայանում, տեղի ունեցավ Կանանց միջազգային օրվան նվիրված ցուցահանդեսի հանդիսավոր բացումը, որի շրջանակներում աշխարհի ութ երկրների վստահվել է ներկայացնել համապատասխան ռեգիոնալ խմբերը: Արևելաեվրոպական երկրների խմբի անունից առաջին անգամ հանդես եկող Հայաստանը ցուցահանդեսին ներկայացված է հայ քանդակագործ Նինա Խեմչյանի աշխատանքներով: Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, միջոցառման բացման հանդիսավոր արարողությանը ներկա էին ՅՈՒՆԵՍԿՕ-Ւ Գլխավոր տնօրեն Իրինա Բոկովան, ՀՀ դեսպան Վիգեն Չիտեչյանը, Ֆրանսիայում հավատարմագրված դեսպաններ, ՅՈՒՆԵՍԿՕ-ում ազգային պատվիրակությունների ղեկավարներ, հասարակական-քաղաքական, մշակութային ու լրագրողական շրջանակների հարյուրավոր ներկայացուցչիներ։ Ցուցահանդեսին, որը տևելու է մինչև մարտի 20-ը, Հայաստանի հետ մասնակցում են նաև Ֆրանսիան, Բոլիվիան, Հնդկաստանը, Մարոկկոն, Եթովպիան, Բելառուսը և Նիդեռլանդները։
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին |