ԲՀԿ, ՀՅԴ և «Ժառանգության» անդամները քննարկել են Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության ձևաչափը![]() 9 մարտի 2013 - 11:05 AMT PanARMENIAN.Net - Երեկ երեկոյան ՀՅԴ ԳՄ շենքում տեղի է ունեցել «Բարգավաճ Հայաստանի», Հայ հեղափոխական դաշնակցության և «Ժառանգության» ներկայացուցիչների եռակողմ հանդիպումը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Հանդիպմանը քննարկվել են համագործակցության վերաբերյալ հարցեր, այդ թվում` մայիսի 5-ին կայանալիք Երևանի ավագանու ընտրությունների մասնակցության ձևաչափը: Հովսեփ Խուրշուրդյանը տեղեկացրեց, որ հանդիպման նախաձեռնողը «Ժառանգությունը» չի եղել, իրենք մասնակցել են հյուրի կարգավիճակով: Նկատենք, որ հանդիպմանը չի մասնակցել Հայ ազգային կոնգրեսը, չնայած, որ ՀԱԿ ներկայացուցիչները ևս կողմ են արտահայտվել համագործակցությանը` մասնավորապես, Երևանի ավագանու ընտրություններին միասնական ցուցակով մասնակցելուն: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |