«Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը կոնսուլտացիաներ են վարում![]() 9 մարտի 2013 - 11:15 AMT PanARMENIAN.Net - «Ժառանգությունն» ու ՀԱԿ-ը արդեն երկու օր է կոնսուլտացիաներ են վարում համագործակցության ձևաչափը ճշգրտելու համար: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնեց «Ժառանգություն» կուսակցության մամուլի խոսնակ Հովսեփ Խուրշուդյանը: Նա նշեց, որ քննարկում են նաև Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության հարցը: Ավելացնենք. որ Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչները կողմ են արտահայտվել այդ ընտրություններում միասնական ցուցակով մասնակցելուն: Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 6-ին: ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: Մասնակցության մասին հայտնել է նաև ՕԵԿ-ը: Այս կուսակցության ցուցակի առաջին հորիզոնականում կլինի ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |