Մահացել է գեղանկարիչ Հակոբ Հակոբյանը 9 մարտի 2013 - 11:53 AMT PanARMENIAN.Net - Մահացել է ՀՀ ժողովրդական գեղանկարիչ, պետական մրցանակի դափնեկիր Հակոբ Հակոբյանը: Նկարչի մահվան լուրը PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում հաստատեց Նկարիչների միության նախագահ Կարեն Աղամյանը, նա ասաց, որ Հակոբ Հակոբյանը մահացել է երեկ երեկոյան՝ հիվանդանոցում, սրտամկանի կաթվածից: Գեղանկարիչը ծնվել է 1923թ: Նա մայիսի 24-ին կդառնար 90 տարեկան: Հակոբ Հակոբյանը սովորել է Ալեքսանդրիայում ապա Կիպրոսի Մելգոնյան վարժարանում։ Մասնագիտական կրթությունը ստացել է Կահիրեի գեղարվեստի (1944-48) և Փարիզի Գրան Շոմիե ակադեմիաներում (1952-54)։ Հայրենիքում նրա մասին տեղեկացվել են մամուլից և այն նկարներից, որ նա 1960 թվականին նվիրել էր Հայաստանի պետական պատկերասրահին։ Մասնակցել է Երիտասաարդության և ուսանողների համաշխարհային IV փառատոնին, արդի եգիպտական արվեստի ցուցահանդեսներին, Ալեքսանդրիայի բիենալներին: 1962-ին ընտանիքով վերադարձել է Հայաստան: Հակոբ Հակոբյանի առավել հայտնի գործերն են «Կինը խոհանոցում», «Սխտորներ», Վիշտ», «Դերձակը», «Գարուն»,«Անդորր», «Մալիշկա գյուղը», «Ջրանցքի մոտ», «Իմ արվեստանոցը», «Սումգայիթ», «Գործիքներ» «Հանրապետության հրապարակ», «Բուժքույրը», «Վիրուսներ» կտավները: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Սիմոնյանը Ժնևում քննարկումներ է ունեցել Կանադայի սենատի նախագահի և Քաթարի խորհրդարանի փոխխոսնակի հետ Քննարկվել են մի շարք փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող հարցեր Միրզոյանը Նիդերլանդների ԱԳ նախարարի հետ հանդիպմանն անդրադարձել է տարածաշրջանային հարցերի Միրզոյանը շեշտել է Ալմաթիի հռչակագրի հիման վրա սահմանազատման հստակության ապահովման կարևորությունը Միրզոյանը ԵԽ մարդու իրավունքների հանձնակատարի հետ հանդիպամնն անդրադարձել է Բաքվում պահվող հայերի ազատ արձակման խնդրին Անդրադարձ է կատարվել նաև հումանիտար բնույթի հարցերի Բագրատ սրբազանը՝ վարչապետի թեկնածու առաջադրվելու մասին․ Պաշտոնական որոշում չկա Նա նշել է, որ մյուս կիրակի է հանդիպելու Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդի հետ |