Հունաստանը կողմ է Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին![]() 9 մարտի 2013 - 13:04 AMT PanARMENIAN.Net - Հունաստանի ԱԳ նախարար Դիմիտրիս Ավրամոպուլոսը հայտարարել է, որ իր երկիրը կողմ է Կոսովոյի անդամակցությանը ԵՄ-ին, թեև դեռ չի նախատեսում ճանաչել ինքնահռչակ հանրապետությունը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»: «Հայտնի է, որ ԵՄ ներսում տարբեր հայացքներ գոյություն ունեն Կոսովոյի կարգավիճակի վերաբերյալ: Հունաստանի դիրքորոշումը հայտնի է: Սակայն, բոլորը համաձայն են, որ Արևմտյան Բալկանների տարածաշրջանը հստակ եվրոպական հեռանկար ունի: Ըստ Դիմիտրիս Ավրամոպուլոսի, Հունաստանում կբացվի Կոսովոյի առևտրային ներկայացուցչությունը, սակայն դա չի անդրադառնա Աթենքի ու Պրիշտինայի պաշտոնական հարաբերությունների վրա: Հունաստանն ԵՄ այն 5 պետություններից մեկն է, որոնք չեն ճանաչել Կոսովոյի անկախությունը, որը միակողմանի կարգով հռչակվեց 2008թ.: ![]() ![]() Հոկտեմբերի լույս 2–ի գիշերն Իրանն Իսրայելի ուղղությամբ ավելի քան 400 բալիստիկ հրթիռ է արձակել Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |