Գրող Արմինե Օհանյանը Օքսֆորդի ուսանողներին պատմել է իր վերջին վեպի մասին

Գրող Արմինե Օհանյանը Օքսֆորդի ուսանողներին պատմել է իր վերջին վեպի մասին

PanARMENIAN.Net - Գրող Արմինե Օհանյանը Օքսֆորդի ուսանողներին պատմել է իր վերջին վեպի մասին, գրում է Oxford Mail-ը: Նա ժամանել է Նյու Յորքից և ընթերցել է իր «Խնձորենին աշնանն է ծաղկում» վեպից, որը հիմնված է սեփական փորձի վրա: Նա նաև վարպետության դաս է անցկացրել: Միջոցառումը նվիրված էր Կանանց միջազգային օրվան:

Արմինե Օհանյանը, որը 70 տարեկան է, ասել է. «Այս գիրքը քրիստոնյա կնոջ ճամփորդության մասին է, որը ծնվել է Իրանում մինչ իսլամիստների գալը: Այն այն արկածների ու մարտահրավերների մասին է, որոնց նա բախվել է, և այն մասին, թե ինչպես հաղթահարել այդ խնդիրները»:

Արմինե Օհանյանը հեռացել է Իրանից ամուսնու և դստեր հետ 25 տարեկանում, ապրել է Եվրոպայում, իսկ հետո տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ էլ ապրում է վերջին 30 տարիներին:

 Ուշագրավ
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից
«Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա
Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
---