ԱՄՆ Պետդեպ. Հայաստանն, ի տարբերություն Վրաստանի և Ադրբեջանի, լուրջ դեր չունի թմրանյութերի տարանցման մեջ![]() 9 մարտի 2013 - 14:24 AMT PanARMENIAN.Net - Հայաստանը լուրջ դեր չունի թմրանյութերի տարանցման մեջ, քանի որ մեկուսացման մեջ է: Նա չունի ելք դեպի ծով, ցամաքային չորս սահմաններից երկուսը՝ Թուրքիայի ու Ադրբեջանի հետ, փակ են: Այս ամենը նվազեցնում է Հայաստանի գրավչությունը որպես թմրանյութերի տարանցման երթուղի»,-ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի «Թմրանյութերի հսկողության միջազգային ռազմավարություն» զեկույցում: Փաստաթղթում ասվում է նաև, որ թմրանյութերի արտադրության մեջ Հայաստանի դերը փոքր է, իսկ դրանց կիրառման մակարդակը երկրում չափավոր: Ընդ որում, ամենատարածված թմրանյութը Հայաստանում մարիխուանան է, անցյալ տարի իրավապահ մարմինները ոչնչացրել են 82 տոննա մարիխուանա: Զեկույցում ասվում է, որ նշված շրջանում Հայաստանում առգրավված թմրանյութերի ծավալն այս շրջանում նվազել է: Այդ փաստը ոստիկանությունը բացատրում է նրանով, որ 2011-2012թթ. ոչնչացվեցին մի քանի խմբեր, որոնք զբաղվում էին թմրանյութերի տարանցմամբ: Միևնույն ժամանակ աճում են Իրանից Հայաստան Մեղրիով և Արաքս գետով թմրանյութերի ներմուծման փորձերը: Օրինակ, անցյալ տարի բացահայտվեց իրանա-հայկական սահմանով թմրանյութերի տեղափոխման յուրօրինակ մեթոդ: «Թմրանյութերը տեղադրվում էին լուսադիոդային պլաստիկ գնդերի մեջ և գիշերը Արաքսի իրանական ափից տեղափոխվում էին հայկական ափ: Նույն միջոցով իրականացվում էր վճարումը»,-ասվում է զեկույցում: Հարևան Վրաստանն ու Ադրբեջանը ավելի մեծ մարտահրավերների առջև են կանգնում: Թմրանյութերի շրջանառության հիմնական երթուղիներից մեկը, սկսվելով Աֆղանստանում, անցնում է Իրանով դեպի Ադրբեջան և Վրաստան, իսկ այնտեղ արդեն դեպի Ռուսաստան ու Եվրոպա: «Ադրբեջանի տարածքով ամեն տարի տեղափոխվում է 11 տոննա հերոին: Վրաստանի համար հատկանշական է նաև թմրանյութերի սեփական ընդհատակյա արտադրությունը, այդ թվում ամֆետամինների հիման վրա: Վերջերս տարածում է ստացել «Կոկորդիլոս» անվանումով թմրանյութը»,-ասվում է Պետդեպարտամենտի զեկույցում, գրում է Գրուզիա Օնլայնը: ![]() ![]()
Ընդգծվել է ուժի կիրառման անընդունելիությունը և կոչ է արվել ձեռնպահ մնալ ռազմատենչ հռետորաբանությունից «Մեզ ասում էին, թե մեր խոսքերը չափազանց կտրուկ են, որ դա չի մոտեցնում խաղաղությունը»,–բողոքել է նա Հաջիզադեն ասել է, թե հայտարարությունը «զարմանք է առաջացնում», և մեղադրանքներ հնչեցրել Հայաստանի հասցեին
Նա հավելել է, որ Թուրքիան աջակցում է Ադրբեջանի և ՀՀ միջև խաղաղության գործընթացին ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |