Ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի Փարիզում ցույց է եղել

Ի պաշտպանություն Րաֆֆի Հովհաննիսյանի Փարիզում ցույց է եղել

PanARMENIAN.Net - Փարիզում Հայաստանի դեսպանատան դիմաց երեկ նախագահի նախկին թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանին աջակցող «Հայկական վերածնունդ» շարժման մոտ հիսուն ներկայացուցիչները ցույց են անցկացրել՝ ի պաշտպանություն Րաֆֆի հովհաննիսյանի: Շարժումը, որը վիճարկում է 2013թ. նախագահական ընտրությունների արդյունքները, համոզված է, որ քանի դեռ իշխանությունը բռնազավթված է օլիգարխների կողմից եւ ծառայում է բնակչության աննշան հատվածի շահերին, Հայաստանը չի կարող դուրս գալ փակուղուց»։

Շարժման անունից դերասանուհի Լիլիթ Սիմոնյանը, Շանթ Օզքիրիսյանը եւ Լիլիան Տարոնյանը դիմել է Ֆրանսիայում Հայաստանի դեսպանին՝ «հրապարակային քննադատություն» արտահայտելու համար՝ հայերեն եւ ֆրանսերեն,-հայտնում է «Nouvelles d'Arménie»-ն «Հայկական վերածնունդ» խումբը կոչ է անում «աջակցել հայ ժողովրդին, որն այժմ բարձրացնում է գլուխը եւ հաշվետվություն պահանջում»։

 Ուշագրավ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ
Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին
---