Վարդան Օսկանյանն ու Բրայան Ֆոլը քննարկել են ղարաբաղյան խնդրի կարգավորման հեռանկարները

PanARMENIAN.Net - Հայաստանի արտգործնախարար Վարդան Օսկանյանը նախօրեին ընդունեց Հարավային Կովկասում Մեծ Բրիտանիայի եւ Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության հատուկ ներկայացուցիչ Բրայան Ֆոլին, հաղորդում է ՀՀ ԱԳՆ մամլո ծառայությունը: Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն ծավալվեց Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման ներկա փուլի եւ հեռանկարների վերաբերյալ: Կողմերը նաեւ անդրադարձան Հայաստանի եւ Եվրոպական Միուության հարաբերություններին` Եվրոպական հարեւանության քաղաքականության շրջանակներում: Նշվեց, որ Գործողությունների ծրագրի մշակման հարցում Հայաստանը կարեւորում է ԵՄ-ի անհատական մոտեցումը յուրաքանչյուր երկրի հանդեպ:
 Ուշագրավ
---