Գյուղապետը հովանավոր չգտավ. Փլուզվել է Սևաքարի եկեղեցին![]() ![]() PanARMENIAN.Net - Այսօր ԱԻՆ-ը տեղեկություն է տարածել, որ մոտ ժամը 14.00-ին ամբողջությամբ փլուզվել է Սյունիզի մարզի Կապանի տարածաշրջանի Սևաքար գյուղի Սբ. Հռիփսիմե եկեղեցին: Դեպքի վայր է մեկնել մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: PanARMENIAN.Net ի հետ զրույցում գյուղապետ Արշավիր Հակոբյանն ասաց, որ եկեղեցու 80 տոկոսը փլուզվել է, ոչ ոք չի տուժել, բայց կողքի տունն է վնասվել: «Մինչև փլուզվելը եկեղեցին ճաք ուներ, ձյունն էլ հալվել է ու միանգամից լրիվ փլուզվել է», - ասաց Արշավիր Հակոբյանն ու նշեց նաև, որ քանի դեռ եկեղեցին միայն ճաք ուներ, այն վերանորոգելու համար դիմել է մի քանի պետական մարմինների, բայց իրեն պատասխանել են, թե գնա, հովանավոր գտնի: «Հովանավոր էլ չեմ կարողացել գտնել: էլի հազար տեղ եմ դիմել: Մի տեղից ասացին, որ հերթով է, հերթը կհասնի մեզ, մեր եկեղեցին էլ կվերանորոգեն, բայց հիմա էլ ինչը վերանորոգեն», - ասաց գյուղապետը: Եկեղեցին գործում էր: Քահանա էին հրավիրում ու գյուղի բոլոր միջոցառումները հենց իրենց եկեղեցում կազմակերպում:Եկեղեցին կառուցվել է 1901թ-ին և դրանից հետո չի վերանորոգվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |