Երևանի ավագանու ընտրություններում ԲՀԿ ցուցակը կգլխավորի Վարդան Օսկանյանը![]() 9 մարտի 2013 - 17:51 AMT PanARMENIAN.Net - «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը Երևանի ավագանու ընտրություններին կմասնակցի սեփական ցուցակով, որը կգլխավորի ԲՀԿ խմբակցության պատգամավոր, ՀՀ նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը: Այս մասին PanARMENIAN.Net ի թղթակցի հետ զրույցում ասաց «Բարգավաճ Հայաստան» խմբակցության քարտուղար Նաիրա Զոհրաբյանը: Հարցին, թե այդ դեպքում ինչ զարգացումներ կլինեն մյուս խմակցությունների հետ հանդիպում-քննարկումների համատեքստում, Նաիրա Զոհրաբյանը պատասխանեց, որ դրանք կշարունակվեն, և եթե հնարավոր լինի ԲՀԿ առանցքի շուրջ ձևավորել կոնսոլիդացիա, ապա կուսակցությունը պատրաստ է բոլոր տեսակի քննարկումներին: Հավելենք, որ սեփական ցուցակով ավագանու ընտրություններին գնալու մասին որոշումը կուսակցությունը կայացրել է այսօր տեղի ունեցած քաղխորհրդի ընդլայնված նիստում: Հիշեցնենք նաև, որ այս պահին Երևանի ավագանու ընտրություններին մասնակցելու մասին հայտարարել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն և ՕԵԿ-ը: Ինչպես արդեն հայտնի է ՀՀԿ ցուցակը կգլխավորի գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը, իսկ ՕԵԿ-ի ցուցակը` ԱԻ նախարար Արմեն Երիցյանը: Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: ![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |