ՀՀ նախագահ․ Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի համար

ՀՀ նախագահ․ Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի համար

PanARMENIAN.Net - ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ցավակցական հեռագիր է հղել Հակոբյանների ընտանիքին՝ Հայաստանի ժողովրդական նկարիչ Հակոբ Հակոբյանի մահվան կապակցությամբ:

«Հակոբ Հակոբյանի վախճանը մեծ կորուստ է հայ կերպարվեստի և մեր ողջ մշակութային ու հասարակական դաշտի համար: Նա եղավ բացառիկ արվեստագետ և անբասիր քաղաքացի՝ մարմնավորելով հայրենիք վերադարձող հայի իսկական օրինակը: Նա եկավ Հայաստան՝ որպես արդեն ձևավորված՝ անշփոթելի ձեռագիր ունեցող նկարիչ: Նա եկավ իր և մեզ համար բացահայտելու մի նոր՝ հակոբյանական Հայաստան և իր մշտական ներկայությունն ապահովեց հայ կերպարվեստի պատմության մեջ:

Խորին ցավակցություն եմ հայտնում ականավոր արվեստագետի ընտանիքին, մերձավորներին և նրա արվեստի բազմահազար երկրպագուներին», - ասված է նախագահի ցավակցական հեռագրում:

 Ուշագրավ
«Մայիսի 28-ը մեր խորհրդանիշներից է, և պետք է գնան այնտեղ նրանք, ովքեր հակադրություն չունեն արժեքների միջև»,–ասել է նա
Նա նշել է, որ դրա հետևանքով բնակավայրերի հետ կապի խնդիր է առաջցել
Բագրատ սրբազանը վաղ առավոտյան ուղևորվել է դեպի Կիրանց
Շենքի շուրջբոլորը ոստիկանությունը պատնեշներ է տեղադրել
---