Հնդկաստանի փոխնախագահը այցելել է Հայոց ցեղասպանության թանգարան եւ եղեւնի է տնկել Հիշատակի ծառուղում 7 հոկտեմբերի 2005 - 13:51 AMT PanARMENIAN.Net - Հոկտեմբերի 7-ին Հնդկաստանի պատվիրակությունը փոխնախագահ Բհարիոն Սինգհ Շեխավատի գլխավորությամբծաղկեպսակ է դրել Հայոց ցեղասպանության զոհերի հուշակոթողին: Հնդկաստանի փոխնախագահը այցելել է նաեւ Հայոց ցեղասպանության ինստիտուտ-թանգարան, որտեղ հուշագիր է թողել եւ եղեւնի է տնկել մերձակա Հիշատակի ծառուղում: Նշենք, որ երկօրյա այցի շրջանակներում Հնդկաստանի փոխնախագահը կհանդիպի Հայաստանի վարչապետ Անդրանիկ Մարգարյանի, արտգործնախարար Վարդան Օսկանյանի, գյուղատնտեսության նախարար Դավիթ Լոքյանի հետ: Այցի ընթացքում կստորագրվեն մի շարք փաստաթղթեր, ուղղված երկկողմ համագործակցության զարգացմանը: Հնդկաստանի փոխնախագահը կընդունի նաեւ Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին: Բացի այդ, հանդիպում է նախատեսված Երեւանի բժշկական համալսարանի ուսանողների եւ պրոֆեսորադասախոսական կազմի հետ: Հոկտեմբերի 8-ի առավոտյան հնդկական պատվիրակությունը կմեկնի Երեւանից, հաղորդում է «Ռեգնում» գործակալությունը:![]() ![]() Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |