Օդի ջերմաստիճանը ևս 4-5 աստիճանով կբարձրանա![]() 10 մարտի 2013 - 13:56 AMT PanARMENIAN.Net - Այսօր և վաղը հանրապետության տարածքում կդիտվի առանց տեղումների, արևային եղանակ: Օդի ջերմաստիճանն ամենուրեք մի փոքր ևս կբարձրանա, առավել զգալի` 4-5 աստիճանով կտաքանա արևելյան շրջաններում: Առանձին վայրերում հնարավոր է քամի 15-20մ/վրկ արագությամբ, լեռներում և լեռնանցքներում` բուք և ցածր տեսանելիություն, ճանապարհներին հավանական է մերկասառույց ևդժվարանցանելիություն: Շրջաններ մեկնելուց առաջ անհրաժեշտ է տեղեկանալ ճանապարհների վիճակին: ԱԻ նախարարությունը տեղեկացնում է, որ մարտի 10-ի ժամը 13.00-ի դրությամբ ավտոճանապարհներին մերկասառույց է: Փակ են Սելիմի լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ , Տավուշի մարզի Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհները: Վրաստանի ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն` Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է միայն մինչև 30 նստատեղ ունեցող ավտոմեքենաների և մինչև 30 նստատեղ ունեցող ավտոբուսների համար` անվաշղթաների կիրառման դեպքում: Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման |