Հայաստանի եվ Լատվիայի նախագահները քննարկել են երկկողմ համագործակցության հարցեր 7 հոկտեմբերի 2005 - 15:57 AMT PanARMENIAN.Net - Հայաստանի նախագահ Ռոբերտ Քոչարյանը այսօր հանդիպել է Լատվիայի նախագահ Վայրա Վիկե-Ֆրեյբերգայի հետ, հաղորդում է նախագահի մամլո ծառայությունը: Զրուցակիցները քննարկել են հայ-լատվիական երկկողմ հարաբերությունների ողջ սպեկտրը, տարածաշրջանային խնդիրներ, ինչպես նաեւ կարծիքներ են փոխանակել միջազգային հրատապ հարցերի շուրջ: Երկրների ղեկավարների առանձնազրույցից հետո տեղի են ունեցել հայ-լատվիական բանակցություններն` ընդլայնված կազմով, որոնց ընթացքում քննարկվել են տնտեսական համագործակցության առաջնային ուղղությունները եւ դրանց ակտիվացման հնարավորությունները: Ռոբերտ Քոչարյանն ասել է, որ Հայաստանի համար ուսանելի կարող է լինել հիպոթեքային շուկայի զարգացման, գյուղատնտեսությունը եվրոպական չափանիշներին համապատասխանեցնելու, ապահովագրության, կենսաթոշակային ոլորտի բարեփոխումների Լատվիայի փորձը: Երկկողմ բանակցություններին հաջորդել է փաստաթղթերի ստորագրման արարողությունը: Հայաստանի եւ Լատվիայի նախագահները ստորագրել են համատեղ հայտարարություն, ստորագրվել են նաեւ համաձայնագրեր երկու երկրների կառավարությունների միջեւ ներդրումների խրախուսման եւ փոխադարձ պաշտպանության, մաքսային հարցերում փոխադարձ օնության մասին: Ստորագրվել է նաեւ միջգերատեսչական փաստաթուղթ մշակույթի բնագավառում համագործակցության մասին: Ուշագրավ Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված Նա նաև վստահություն է հայտնել, որ որևէ ՔՊ-ական չի գնա հանդիպման սրբազանի հետ Իրանի նախագահի և նրան ուղեկցող անձանց հուղարկավորությունը տեղի կունենա մայիսի 21–ին Այլ մանրամասներ չեն ներկայացվում Ամենաընթերցվողը բաժնում | Մայր աթոռ․ Հարկեր չվճարելու մերկապարանոց մեղադրանքներ են հնչում, երբ պաշտոնական վիճակագրությունը հակառակն է փաստում Նշվում է, որ իշխանությունները Եկեղեցի-պետություն հարաբերություններում առկա խնդիրներն արծարծում են սպառնալիքների, ճնշումների գործիքակազմի օգտագործմամբ Բագրատ սրբազանը՝ մայիսի 26–ի հանրահավաքի մասին․ Միասին որոշում ունենք կայացնելու Նա ասել է, որ անհրաժեշտ է պատասխանատու, վերկուսակցական, որևէ ուժի կողմից չկաշկանդված առաջնորդ Մինչև 2 տարեկան երեխաները կկարողանան մանկապարտեզ հաճախել Դա դեռևս պիլոտային ծրագիր է Կիրանցում բնակիչները քանդում են գույքը՝ տարածքը հանձնելուց առաջ Բնակիչներից մեկն էլ փորձել է այրել իր հողակտորը, որը ևս պետք է անցնի Ադրբեջանին |