Գավառում շրջված ավտոբուսի ուղևորներից մեկը հիվանդանոցում է![]() 10 մարտի 2013 - 19:40 AMT PanARMENIAN.Net - Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում շրջված ավտոբուսում եղել է 20 ուղևոր: ՀՀ ԱԻ նախարարությունից հայտնում են, որ դեռևս չպարզված հանգամանքներում Արծվաքար թաղամասի գերեզմանատան մոտ կողաշրջվելէ «ՊԱԶ» մակնիշի 0336 Լ պետհամարանիշով Գավառ-Արծվաքար երթուղային ավտոբուսը: Մինչեւ հրշեջ-փրկարարների կանչի վայր հասնելը՝ տուժած, 1954 թ. ծնված Զ. Բաբայանը տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներով տեղափոխվել է Գավառ քաղաքի բժշկական կենտրոն: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են բավարար: Հրշեջ-փրկարարները հատուկ տեխնիկայի օգնությամբ ճանապարհի երթևեկելի հատված են դուրս բերել ավտոբուսը: Հիշեցնենք, որ այսօր ժամը 13.23-ին ահազանգ էր ստացվել, որ Գեղարքունիքի մարզի Գավառ քաղաքի Արծվաքար թաղամասում ավտոբուսը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի մասից և շրջվել: ![]() ![]() Պատճառը Մերձավոր Արևելքում հակամարտության սրացումն է Դավոյանն ասել է, որ արդարադատության նախարարի պաշտոնը պետք է զբաղեցնի իշխող քաղաքական թիմի անդամ Տեղի է ունեցել Ամենայն Հայոց կաթողիկոսի և Պոլսո Հայոց պատրիարքի առանձնազրույցը Ավելին` հակաբիոտիկների ոչ նպատակային կիրառումը կարող է բերել դեղի նկատմամբ կայունության զարգացման ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |