Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում ցուցակների առաջադրումը![]() 11 մարտի 2013 - 11:20 AMT PanARMENIAN.Net - Մեկնարկել է Երևանի ավագանու ընտրություններում կուսակցական ցուցակների առաջադրումը: Վերջնաժամկետը մարտի 21-ի ժամը 18:00-ն է: Այս ընտրությունները տեղի են ունենում միայն համամասնական կարգով: Ընտրություններում հաղթած կուսակցությունը նշանակում է քաղաքապետին: Երևանի ավագանու ընտրություններին մասնակցության մասին հայտնել են ՀՀԿ-ն, ԲՀԿ-ն, ՕԵԿ-ը: ՀՀԿ ցուցակը կգլխավոր գործող քաղաքապետ Տարոն Մարգարյանը: նախկին արտգործնախարար Վարդան Օսկանյանը կգլխավորի ԲՀԿ ցուցակը, ԱԻ նախարար Արմեն Երիցյանը՝ ՕԵԿ ցուցակը: Ընդդիմադիր ուժերը հնարավոր է՝ հանդես գան միասնական ցուցակով, այս մասին հայտարարել են ՀՅԴ, «Ժառանգություն» և ՀԱԿ ներկայացուցիչները: Այս պահին հարցի շուրջ քննարկումներ են ընթանում: Երևանի ավագանու ընտրությունները նշանակված են մայիսի 5-ին: Նա ասել է, որ աշխատելու է Մոսկվայի և Երևանի հարաբերությունների կարգավորման վրա Նստաշրջանը կայանալու է նոյեմբերին Նրա խոսքով, աշխարհում իրավիճակը բավականին բարդ է, տարածաշրջանում` առավել ևս |