Գերմանացի զինվորներին Թուրքիայում արհամարանքով են վերաբերվում

Գերմանացի զինվորներին Թուրքիայում արհամարանքով են վերաբերվում

PanARMENIAN.Net - Թուրքիայում տեղակայված գերմանական զորակազմի ներկայացուցիչները հայտարարել են, որ տեղացի զինվորները արհամարանքով են վերաբերվում իրենց, համարելով նրանց անկոչ հյուրեր:

Թուրքիայում տեղակայված 400 գերմանացի զինվորականները հիմնականում սպասարկում են «Patriot» հակահրթիռային համակարգերը: Նրանց բողոքները պատճառ են դարձել Գերմանիայի խորհրդարանական հանձնաժողովի ստուգման, որը խնդիրներ է հայտնաբերել երկու երկրների պաշտպանական գերատեսչությունների ներկայացուցիչների միջև:

«Patriot» համակարգերը տեղակայվեցին սիրիական սահմանի մոտ, քանի որ պաշտոնական Անկարան մտավախություն ուներ, որ հարևան պետության հակամարտությունը կարող է անցնել նաև Թուրքիայի տարածք: Այնուամենայնիվ գերմանացի զինծառայողների տեղակայումն արտերկրում արտառոց դեպք է, հայտնում է MIGnews.com-ը:

 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---