Հայաստանը կարող է իր տեղն ունենալ էկոլոգիապես մաքուր մեղրի միջազգային շուկայում

Հայաստանը կարող է իր տեղն ունենալ էկոլոգիապես մաքուր մեղրի միջազգային շուկայում

PanARMENIAN.Net - Ունենալով բարենպաստ բնակլիմայական պայմաններ էկոլոգիապես մաքուր մեղր ու մեղվաբուծության այլ ապրանքներ, այդ թվում բուժման համար նախատեսված, արտադրելու համար, Հայաստանը կարող է մրցունակ լինել միջազգային շուկայում: Անկասկած, մեր երկրին չի հաջողվում «ոտք մեկնել» մեղրի արտադրության ու առաքման առաջատարների հետ, ինչպիսիք են Չինաստանն ու Արգենտինան, որոնք ԱՄՆ շուկա են արտահանում չհասունացած մեղր: Սակայն, Հայաստանը կարող է իր տեղը զբաղեցնել էկոլոգիապես մաքուր մեղրի միջազգային շուկայում, որի պահանջարկը կա Եվրոպայում և ԱՄԷ-ում: Հայաստանում արտադրվում է բարձրորակ մեղր, սակայն, իր բարձր ինքնարժեքի ու փոքր ծավալների պատճառով, չի կարող առաջատարի դիրք գրավել համաշխարհային շուկայում իշխող չհասունացած մեղրի ցածր գնային կատեգորիաներում: Մաքուր մեղրի 1 կգ արժեքը 5 000 դրամ է (12 դոլար), իսկ Չինաստանից Հայաստան անորակ մեղր է ներմուծվում 1000 դրամով:

Մեղվաբույծների ազգային միության նախագահ, Հանրային խորհրդի անդամ Թելման Նազարյանը հայտնել է, որ անբարենպաստ կլիմայական պայմանների պատճառով 2012թ. մեղրի արտադրությունը երկրում կտրուկ նվազել է, ավելի քան 10 անգամ: Եթե ամեն տարի արտադրվում էր 1000 տոննա մեղր, ապա անցյալ տարի այդ ցուցանիշը կազմել է 50-60 հազար տոննա, ուստի արտահանման մասին խոսելը դեռ անիմաստ է: Այնուամենայնիվ, մասնագետը հուսով է, որ մի գեղեցիկ օր մեղրի արտադրության ծավալները կաճեն: Հայաստանում մշակվում է 2013-2020թթ. մեղվաբուծության զարգացման հայեցակարգը, որը քննարկվել է Հանրային խորհրդում: Մասնավորապես, նախատեսվում է կազմակերպել փեթակների արտադրություն պերլիտի կիրառմամբ, որն, օրինակ, կարող էր արտադրել Ավանի սիլիկատի գործարանը: Այժմ Հայաստանում մոտ 200 հազար մեղվաընտանիք կա, խորհրդային տարիների 300 հազարի դիմաց:

Սակայն արտահանման կազմակերպման համար կա մեկ խնդիր՝ էկոլոգիապես մաքուր արտադրանքի արտահանման համար, ըստ միջազգային պահանջների, արգելվում է մեղուների բուժումը քիմիական դեղամիջոցներով, դա կարելի է անել միայն բուսաբուժությամբ: Սակայն, երկրից հեռացել է մեղուների բուժման գծով միակ մասնագետը, որն աշխատում էր գյուղնախարարությունում: Մասնագետը նշել է, որ մեղուների բուժումը քիմիական դեղորայքով, վատթարացող էկոլոգիան ու բջջային հեռախոսների զանգվածային օգտագործումը հանգեցնում են մեղուների անկման:

Եվս մեկ խնդիր է վերահսկողության բացակայությունը մեղրի արտադրության ու իրացման շուկայում պետության կողմից: Ըստ Թելման Նազարյանի, մեղրին տրվում է հավաստագիր և գնորդը իրավունք ունի պահանջել այդ փաստաթուղթը վաճառողից: Իսկ ահա բուժման համար մաքուր մեղր գնելու համար շարքային վաճառողը պետք է դիմի երկրի գլխավոր մեղվագետին, որն էլ հստակ կասի այն մեղվաբույծի անունն ու հասցեն, որը հասունացած մեղր է վաճառում:

Առողջության պահպանման համար մարդը պետք է օրական 100-120 գրամ մեղր օգտագործի: Մեղվակաթի, ակնամոմի ու մեղվաբուծական այլ ապրանքների շնորհիվ կարելի է բուժել մի շարք ծանր հիվանդություններ: Ավելին, ՀՀ առողջապահության նախարարությունը արդեն պաշտոնապես թույլատրում է օգտագործել այդ ապրանքները բժշկության մեջ:

 Ուշագրավ
Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները
Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք
Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում
Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է
---