ՀԿԵ-ն և Մեղրաձոր գոլդը համագործակցության նոր եզրեր են փնտրում![]() 11 մարտի 2013 - 16:16 AMT PanARMENIAN.Net - «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ն և ոսկու արտահանմամբ զբաղվող «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը համագործակցության նոր եզրեր են փնտրում: ՀԿԵ ՓԲԸ ներկայացուցիչներ՝ Ֆիրմային տրանսպորտային կենտրոնի տնօրեն Ռոբերտ Եփրեմյանը, տնօրենի տեղակալ Վլադիմիր Լյոգկիյը և մարկեթինգի, վերլուծության և սակագնային քաղաքականության բաժնի պետ Սվետլանա Մոսոյանը այցելեցին Կոտայքի մարզի Մեղրաձոր գյուղում գտնվող «Մեղրաձոր գոլդ» ըմկերության հանքը՝ հանքարդյունաբերական գործընթացին և բեռնման աշխատանքներին ծանոթանալու նպատակով, ասվում է ընկերության հաղորդագրության մեջ: Հանդիպման ժամանակ կողմերը քննարկեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, որոնք կապված են բեռնման և բեռնաթափման գործընթացի հետ: Երկու ընկերությունների ներկայացուցիչները համաձայնեցրել են Արարատ կայարանում վագոնների պարապուրդի կրճատման և ոսկու արտահանման գործարան արագ ուղարկելու հարցերը, ինչի շնորհիվ էապես կկրճատվեն կայարանային ծախսերը: ՀԿԵ ներկայացուցիչները ծանոթացել են նաև հանքարդյունաբերության գործընթացին, այցելեցին ոսկու հանք: «Մեղրաձոր գոլդ» ընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Հայրապետյանի խոսքերով, ներկա պահին աշխատանքները կատարվում են 300 մետր խորության վրա: Հանքի մուտքից մինչև աշխատանքի վայր տարածությունը կազմում է 4,5 կմ: Հանքափորներին աշխատանքի վայր են բերում ուղևորատար փոքր վագոններով, ճանապարհը կազմում է 30-35 րոպե: Հանքը շահագործվում է 1985 թվականից: 2006 թվականին շահագործումը կասեցվել է: Սակայն 2011 թվականին «Մեղրաձոր գոլդ» ընկերությունը շարունակեց իր գործունեությունը և ներկա պահին հանդիսանում է ՀԿԵ-ի խոշորագույն բեռնափոխադրողներից մեկը: 2011 թվականի հունվարի 1-ի դրությամբ, հանքի պաշարները կազմում են 300 հազար տոննա: Մոտակա ժամանակ կկատարվի հանքի պաշարների նոր գնահատումը: Ներկա պահին ընկերությունում աշխատում են 165 մարդ, որից 116-ը՝ Մեղրաձոր գյուղի բնակիչներ են: ![]() ![]() Սեպտեմբերի 1-ից ուժի մեջ են մտել տաքսի ծառայության ոլորտի նոր կարգավորումները Նախարարը ենթադրում է` ՌԴ–ից ՀՀ ժամանող զբոսաշրջիկների թիվը կրճատվել է, քանի որ ռելոկանտների մի մասը վերադարձել է հայրենիք Կովկասում էլեկտրական ավտոբուսներ առաջինը Գյումրին են մտնում Նա նշել է, որ Իրանը 46 կմ սահման ունի ՀՀ հետ, որն ամենաանվտանգ սահմաններից է ![]() ![]() ![]() | ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() ![]() |