Բրազիլիան շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ

Բրազիլիան շահագրգռված է Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ

PanARMENIAN.Net - Մարտի 11-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանն ընդունեց Երևանում աշխատանքային այցելությամբ գտնվող Բրազիլիայի փոխարտգործնախարար Վերա Մաշադոյին։

Ինչպես հայտնում է ԱԳՆ մամլո ծառայությունը, ողջունելով հյուրին` նախարար Նալբանդյանը գոհունակությամբ նշեց, որ Հայաստանը կարևորում է հայ-բրազիլական հարաբերությունների զարգացումը և վստահություն հայտնեց, որ երկուստեք ջանքերով հնարավոր է առավել արդյունավետ օգտագործել երկկողմ հարաբերությունների ընդլայնման ներուժը։ Նախարարի խոսքերով այդ նպատակով անհրաժեշտ է ջանքեր գործադրել ամրապնդելու իրավապայմանագրային դաշտը, խորացնելու առևտրատնտեսական համագործակցությունը, սերտացնելու միջազգային կազմակերպություններում փոխգործակցությունը:

Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար` Վերա Մաշադոն նշեց, որ Բրազիլիան շահագրգռված է բարեկամ Հայաստանի հետ տարբեր բնագավառներում հարաբերությունների ընդլայնմամբ և իր այցելությունը հենց այդ նպատակին է ծառայում։

Զրուցակիցները մտքեր փոխանակեցին երկկողմ հարաբերությունների օրակարգային հարցերի, տարածաշրջանային և միջազգային մի շարք խնդիրների շուրջ:

 Ուշագրավ
Այցը ներառում էր կլոր սեղան-քննարկում, ելույթներ ԶԼՄ-ներում և հանդիպումներ պաշտոնյաների և բիզնեսի ղեկավարների հետ
Ծանուցումների պաշտոնական կայքում ծանուցագրի քաղվածքը տեղադրելու 10-րդ օրը քաղաքացին համարվում է պատշաճ ծանուցված
---